Ես հասկանում եմ, որ ընդդիմադիր քաղաքական գործիչ Վազգեն Գալստանյանի անհաջողությունների ֆոնին մեր ընդդիմությունը չի կարողանում ասելիքները մարդկանց տեղ հասցնել և իրենց գործընկեր խմբակցությունը Երևանի ավագանիում փորձեց այստեղ այդ ամենը բեմադրել և քաղաքացիներին ասել այն, ինչ ասում է վերջին 4-5 տարիների ընթացքում և մատնվում են անհաջողության: Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ ասաց  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:

 

«Իրենց այդ ամենը չի հաջողվում, քանի որ ասելիքը հիմնված է կեղծիքի վրա, իրենք ինչ են անում, փողոցներում ման են գալիս, մարդկանց անգամ սրճարաններում մոտենում են և սկսում են մատ թափ տալ, թե ինչու չեն միանում: Ձեր վարքագծով ոչ ոք չի միանալու ձեզ»,- ասաց Փամբուխչյանը:

 

Նա նշեց, որ պայքարի միանում են, երբ հասկանում են խնդրի բովանդակությունը և թե ինչի մասին է այդ պայքարը, և հավատում են այդ պայքարի ղեկավարությանը:

 

Մանրամասները տեսանյութում

465