Այսօր Երևանում տեղի կունենա ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը և բիզնես-ֆորումը, որին կմասնակցեն տասնյակ պատվիրակություններ աշխարհի տարբեր ծայրերից, աշխարհի խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչներ։

Ըստ @bagramyan26-ի՝ միջազգային այս կարևոր իրադարձության ֆոնին երեկ Վազգեն Գալստանյանը հանդիպել է Գարեգին Բ կաթողիկոսին, վերջինս կոչ է արել այսօր Բագրատի նախաձեռնությամբ փողոցային այնպիսի գործողություններ ձեռնարկել, որոնք կհանգեցնեն միջոցառման ձախողմանը։

Բագրատի կողմից վերահսկվող խմբակները կփորձեն խափանել միջազգային կարևոր իրադարձություն և Հայաստանը դարձնել ծաղրի առարկա։

Պատահական չէ նաև, որ երեկ՝ նախատեսվող գործողությունների հայտարարման պահին, Բագրատի թիկունքին կանգնած էր տխրահռչակ Արամ Նիկոլյանը, որի պատճառով Հայաստանը կորցրեց այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Նիկոլյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ այրել էր Ադրբեջանի դրոշը։

Ամենայն հավանականությամբ, Գալստանյանն այսօր ծրագրում է նույն ոճով ինչ-որ սադրանք կազմակերպել, ինչի համար, հավանաբար, նման հարցերում արդեն հմուտ Նիկոլյանը պետք է որպես խորհրդական։

Կաթողիկոսն օրհնե՞լ է այդ թվում և ծրագրված անկարգությունները։

 

1173