Ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 15-ին՝ ժամը 15.00-ից 20.00-ը, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։

Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված՝ փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։

Հիշեցնենք, որ փակ է Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։

«Եվս մեկ անգամ պատճառվող անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը և խնդրում այդ ժամերին շրջանցել մայրաքաղաքի նշված հատվածները»,- ասվում է հայտարարության մեջ:

676