Հունգարիան վետո է դրել Ուկրաինայի վերաբերյալ Եվրախորհրդի բանաձևի վրա, քանի որ փաստաթուղթը նախատեսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միայն մեկ «խաղաղության պլանի» ճանաչում։ Այսպիսի հայտարարություն է արել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Սա մեզ համար անընդունելի է։ Մյուսները նույնպես խաղաղության պլաններ են պատրաստել, որոնք ավելի վատը չեն, քան Ուկրաինայի նախագահինը»,- բացատրել է Բուդապեշտի դիրքորոշումը ԱԳՆ ղեկավարը։

Սիյարտոն հավելել է, որ խնդրել է այլ ծրագրեր ներառել Եվրախորհրդի բանաձեւում, սակայն առաջարկը մերժվել է ձայների մեծամասնությամբ։ «Այդ պատճառով ես վետո դրեցի բանաձեւի վրա»,- ասել է նա։

608