Քաջ գիտակցելով, որ շարժումը տապալված է, Վազգեն Գալստայանը ամեն ջանք գործադրում է բոլորին իր կողմը համախմբելու համար՝  անկախ նրանց անցած ուղղուց ու ծավալած գործունեությունից։ Երեկ անգամ զանգահարել էր Դոգին՝ Վարդան Ղուկասյանին, ու խնդրել էր միանալ իրեն, հավանաբար նույն արժեհամակարգն են կիսում։ Ուշագրավ է, որ Վազգեն Գալստանյանի շուրջը համախմբվել են հանցավոր տարեր, նարկոբարոններ, հայտնի կոռուպցիոներներ ու վաղուց արդեն գաղտնազերծված ռուսական ագենտներ։

Այսօր էլ Վազգեն Գալստանյանը տարբեր կուսակությունների հետ հանդիպում էր կազմակերպել, բայց ուշագրավն այն է, որ կուսակցությունների ներկայացուցիչների մեջ ներկա էին անձինք, ովքեր ժամանակին խիստ քննադատել էին միմյանց, անգամ վիճաբանել ու ամենավերջին հայոհոյանքներն են տվել միմյանց հասցեին։  Բայց արի ու տես, որ անսկզբունք այս անձինք այսօր հավաքվել են իշխանություն զավթելու նպատակով։

Medianews.site

 

946