Ալիևը հուսադրող է համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի սկիզբը
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման սկիզբը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հույս է տալիս։ Այս մասին, ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Ադրբեջանի նախագահը Իրան- Ադրբեջան սահմանին Արաքս գետի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։
«Ներկայումս ընթանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որոշման գործընթացը, դա հուսադրող իրադարձություն է դա հույս է ներշնչում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար ընդմիջումից հետո կարող է կնքվել խաղաղության պայմանագիր»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նաագահը նաև ողջունել է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։
19 Մայիս, 2024 20:56
927
ՀՀ ԱԳՆ-ն հակադարձում է. ադրբեջանական կողմն է մերժել երկկողմ հանդիպում ունենալու առաջարկը
18 Հուլիս, 2024 18:41
Բարեկամական ողջույններից հետո մեզ լրջորեն անհանգստացրել է ուղղաթիռի արտակարգ վայրէջքի լուրը․ Ալիև
20 Մայիս, 2024 00:42
Ալիևը և Ռայիսին քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր
19 Մայիս, 2024 17:34