Առնվազն 40 արագ արձագանքման խմբեր որոնում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռը, հաղորդում է Իրանի պետական ​​Press TV հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է երկրի հյուսիս-արևմուտքում։

«Ներկայումս արագ արձագանքման 40 խմբեր որոնողական աշխատանքներ են իրականացնում նախագահ Ռաիսիին և երեք այլ պաշտոնյաների տեղափոխող ուղղաթիռը գտնելու համար», – ասվում է հեռուստաալիքի Telegram ալիքում:

495