Գյումրիում սննդամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ավագյանին պատկանող խոհարարական արտադրանքի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի):
Որոշման հիմքը այդ կազմակերպությունում իրականացված վերահսկողության արդյունքներն են, համաձայն որոնց՝
- արտադրամասի առաստաղի, հատակի, պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, կա մասնիկների թափվելու հնարավորություն.
- սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն չներծծող նյութերից.
- բացվող ներքին պատուհանները չունեն միջատապաշտպան ցանցեր.
- արտադրամասն ապահովված չէ սանհանգույցով:
Սահմանվել է արձանագրված խախտումները վերացնելու ժամկետ:
20 Մայիս, 2024 15:50
545
Գյումրիում հարևանների միջև ծեծկռտուքի հետևանքով 26-ամյա երիտասարդ է մահացել
13 Սեպտեմբեր, 2026 00:05
Գյումրիում փորձարկվելու է էլեկտրական շչակ
03 Սեպտեմբեր, 2026 18:44
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ
31 Օգոստոս, 2026 20:59
Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
24 Մայիս, 2026 11:25
Շիրակի մարզում 2018–ից 2026 թվականներին կատարված աշխատանքները․ ուղիղ
24 Մայիս, 2026 10:04
Վեց քաղաքացի մահացել է, որից երկուսը երեխա. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից
10 Ապրիլ, 2026 14:15