Օդի աղտոտվածության առումով Հայաստանը մտածելու բան ունի. Ատոմ Ջանջուղազյան
Հայաստանը մտածելու բան ունի, քանի որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նորմայից մոտավորապես վեց անգամ ավելի է Հայաստանում օդի ախտոտվածությունը: Խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը:
«Աշխարհի 131 երկրների շարքում ՀՀ-ն 22-րդ է օդի ախտոտվածության մակարդակով և Հայաստանը օդի ախտոտվածությանը վերագրվող մահացության ցուցանիշով համաշխարհային միջինը գերազանցում է 19 տոկոսով, իսկ միջին եվրոպական ցուցանիշը՝ շուրջ 2,6 անգամ»,- ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ սրանք ուշադրության արժանի գործոններ են, որոնք պետք է ավելի զգոն դարձնեն:
20 Մայիս, 2024 18:27
332
Արարատում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07 Նոյեմբեր, 2024 20:26
Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 24-30-ը
31 Հոկտեմբեր, 2024 21:32
6 մարզում օդի աղտոտման դեպքեր են հայտնաբերվել. ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում
19 Սեպտեմբեր, 2024 16:40