Մայիսյան–Հացիկ ճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են էլեկտրաքարշը և բեռնատարը. տուժածներ չկան
![](https://araratnews.am/admin/images/1716230142.jpeg)
Մայիսի 20-ին՝ ժամը 19:30-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մայիսյան–Հացիկ ավտոճանապարհին՝ երկաթուղային գծանցի վրա, բախվել են GAZ մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Մ.) և էլեկտրաքարշը (մեքենավար՝ Ա. Ս.). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և իրականացրել հերթապահություն՝ մինչ GAZ մակնիշի բեռնատարի գազաբալոնի պարպվելը:
20 Մայիս, 2024 22:35
428