Մենք վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանները և դա նշանակում է, որ մենք նոր սահման չենք ստեղծում, այլ վերարտադրում ենք գետնի վրա սահմանային այն գիծը, որը իրավականորեն գոյություն է ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին: Այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը՝ շատ խոսվում է 1988 թվականի դեմարկացիոն աշխատանքների մասին, ես իմ ասուլիսում ընդգծեցի, որ այդ հանձնաժողովի ձևավորած փաստաթղթերում արձանագրված է, թե այդ կատարած աշխատանքը երբ և ինչպես է դե յուրե մտնում ուժի մեջ։ Հենց այդ նկարագրությամբ, այդ կատարված աշխատանքը դե յուրե ուժի մեջ չի մտել, այսինքն դա իրավական ուժ չունի: Երկրորդ արձանագրումը՝ որ այդ աշխատանքի հիման վրա քարտեզներ չեն ձևավորվել, ինչը կարևոր է, քանի որ որոշակի աշխատանք արվել է, բայց դա չի հասել քարտեզագրման փուլին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը ցուցադրեց քարտեզը, որով իրականացվում է սահմանազատումը, որը 1976 թվականին Գլխավոր շտաբի կողմից օգտագործվող և քարտեզագրության ու գեոդեզիայի ոլորտում Խորհրդային Միության լիազոր մարմնի կողմից վերստուգված և հաստատված քարտեզներն են՝ հիմնված 1969 թվականի սահմանազատման արդյունքների վրա:

Մանրամասները տեսանյութում

432