Ավելի ուժեղ եւ գործուն երաշխիք անվտանգության, քան լեգիտիմությունն է՝ գոյություն չունի։ Երբ Ադրբեջանը այս քարտեզով ընդունում է, որ այս գծում սկսվում է ՀՀ-ն՝ ինքը դրանով ինքնահայտարարագրում է այդ տարծաքի անձեռնմխելիությունը եւ նույնը՝ հակառակը։ Այս մասին ասաց վարչապետը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։

«Նրանք ուզում են մեզ լեգիտիմ թիրախ դարձնել ուրիշների համար, որպեսզի լինեն երկրներ, որոնք կասեն՝ դե տեսնում եք, ՀՀ-ն ի վիճակի չէ անկախ պետություն լինել, պետք է ինչ-որ կիսաֆորպոստային իրավիճակներում յոլա գնա»,- ասաց նա։

«Պապ թագավորը չի՛ սպանվելու, ես երաշխավորում եմ, ինչ վեղար էլ ուզում են հագնեն, քանի կգ-անոց խաչ ուզում ա, դոշներից կախեն, Պապ թագավորը չի՛ սպանվելու։ Էսօրվա ՀՀ-ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է և էդ երազանքն այլևս չի կարող սպանել, սա է մեր քաղաքական առաքելությունը»,- հայտարարեց վարչապետը ԱԺ ամբիոնից։

 

727