Ես հիշեցի, որ Հայ Առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է և մտածեցի, որ ՀՀ-ի և այլ երկրների նկատմամբ վերաբերմունքն ըստ էության գալիս և նույնանում է: Այս մասին այսօր ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հարցին:

 

«Ես հիշում եմ, որ Հայ Առաքելական եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի հայցապահանջներ ներկայացնում էր և ներկայացրել էր: Ամենևին չեմ զարմանա, որ Եկեղեցին Հայաստանի դեմ նույնպես հայցապահանջներ ներկայացնի: Եվ սա ինքնին բավականին խոսուն փաստ է, ընդ որում ժամանակին ես առաջարկել եմ, որ կառավարությունը և Հայ Առաքելական  եկեղեցին համատեղ մի նախագիծ անեն, որովհետև այսօր հարյուրավոր հուշարձաններ փլուզվում են, և ես առաջարկել եմ իրականացնել այդ հուշարձանների պահպանման և վերականգնման աշխատանքները, բայց այդ թեման նրանց չի հետաքրքրել»,- ասաց վարչապետը:

479