Մոսկվան կարծում է, որ Կիևին մատակարարվող ամերիկյան և արևմտյան այլ զինատեսակներ օգտագործվում են ռուսական տարածքում թիրախներին հարվածելու համար, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ելնում ենք այն փաստից, որ ամերիկյան և արևմտյան այլ զինատեսակներ հարվածներ են հասցնում Ռուսաստանի տարածքին, առաջին հերթին՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տարածքներին»,- ասել է Լավրովը:

248