Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Այդ մասին իր Ֆեյսբուքի էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին խուզարկությունից հետո իր բնակարանից ձերբակալվել էր Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանը: Ավելի վաղ այս մասին ևս տեղեկացրել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
24 Մայիս, 2024 19:39
488