Իրանցի փորձագետները Ռաիսիի ուղղաթիռի վրա հարձակման նշաններ չեն հայտնաբերել
Իրանցի փորձագետների խումբն ուսումնասիրել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրը և որևէ նշան չի հայտնաբերել, որ ինքնաթիռի վրա հարձակում է եղել, ուրբաթ հաղորդում է Mehr գործակալությունը։
Մասնագետների զեկույցում նշվում է, որ ուղղաթիռը մինչ կործանումը չի շեղվել նախատեսված երթուղուց։ Նրանք նաեւ ոչ մի կասկածելի բան չեն բացահայտել օդաչուների եւ ավիադիսպետչերների խոսակցությունների ձայնագրությունն ուսումնասիրելիս։
Իրանցի փորձագետները եզրակացրել են, որ ուղղաթիռը բռնկվել է լեռնային տեղանքում գետնին բախվելուց հետո։ Ոչ մի վնաս չի հայտնաբերվել, որը կարող է վկայել հրետակոծության մասին։
Մայիսի 19-ին Ռաիսիի ուղղաթիռը կործանվել է Իրանի հյուսիսարևմտյան լեռներում, Ադրբեջանի հետ սահմանի մոտ։
24 Մայիս, 2024 19:47
341