Լիտվայի նախագահ կրկին վերնընտրվեց Գիտանաս Նաուսեդան
![](https://araratnews.am/admin/images/1716790890.jpg)
Լիտվայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի ներկայիս ղեկավար Գիտանաս Նաուսեդան։ Նրա մրցակից Ինգրիդա Սիմոնիտեն ընդունել է պարտությունը։
Ընդհանուր ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր 1895 ընտրատեղամասերում քվեաթերթիկների հաշվարկից հետո Նաուսեդան ստացել է ձայների 74,43%-ը։ Վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն ստացել է ընտրողների 24,06%-ի աջակցությունը։
Կիրակի օրը Լիտվայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի ղեկավարի ընտրությանը իրենց ձայնը տալու համար ընտրատեղամաս է եկել քաղաքացիների 49,61 տոկոսը։
27 Մայիս, 2024 14:21
524