Վրաստանը պետք է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնի իր կազմ մինչև 2030 թվականը և նույն ժամանակ էլ միանա Եվրամիությանը։ Անկախության օրվա կապակցությամբ այս «վրացական երազանքի» մասին խոսել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մեր վրացական երազանքն է մինչև 2030 թվականը ապրել միասնական և ուժեղ Վրաստանում՝ մեր աբխազ և օս եղբայրների և քույրերի հետ միասին։ Միացյալ և ուժեղ Վրաստանը պետք է դառնա եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ 2030 թվականին»,– գրել է Կոբախիձեն։

Մայիսի 26-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում երկրի քաղաքացիներին տոնի առթիվ շնորհավորել է նաեւ Վրաստանի վարչապետը։ Նա հայտարարել է, որ անկախության տարիների ընթացքում երկիրը անցել է բազմաթիվ փորձությունների միջով, և միայն հիմա է կառավարվում Վրաստանի շահերը պաշտպանող կառավարության կողմից։ Կոբախիձեի խոսքով, հանրապետությունը գնում է «մի տեսակ Մովսեսի ճանապարհով» և անպայման կհասնի «ավետյաց երկիր»՝ մինչև 2030 թվականը կդառնա միավորված և «աբխազ և օս եղբայրների հետ միասին՝ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ»:

198