Խարկովում սգո օր է հայտարարվել

Մայիսի 27-ը Խարկովում սգո օր է հայտարարվել ի հիշատակ երկու օր առաջ շինարարական հիպերմարկետին ռուսական բանակի հարվածի հետևանքով մեծ թվով զոհերի։ Համապատասխան հրամանը կիրակի ստորագրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Խարկովի մարզային դատախազությունը հաստատել է 44 մարդու վիրավորվելու և 14-ի զոհվելու փաստը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խարկովի հրետակոծությունը որակել է «ռուսական խելագարության ևս մեկ դրսևորում»։ Նրա խոսքով՝ հարվածի պահին հիպերմարկետում կարող էր լինել ավելի քան 200 մարդ։
27 Մայիս, 2024 15:36
349