Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանությունները համաձայնության են եկել այլ գործընկերների հետ մշակելու հեռահար զենք՝ ուժեղացնելու Եվրոպայի պաշտպանունակությունը։  Այս մասին նշված է փաստաթղթում, որտեղ ամփոփված են երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ Անվտանգության և պաշտպանության գերմանաֆրանսիական խորհրդի նիստի արդյունքները։

Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, բայց Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ խոսքը կարող է վերաբերել գործողության հեռահար շառավղով հրթիռներին։

«Ֆրանսիան և Գերմանիան գործընկերների հետ միասին կտան երկարաժամկետ, համապարփակ և ներառական համագործակցության մեկնարկը հեռահար զենքի ոլորտում, որը կուղեկցվի Եվրոպայի ռազմարդյունաբերական բազայի ամրապնդմամբ՝ հասնելու մեր ռազմական հնարավորությունների բարելավմանը»,- նշված է փաստաթղթում։

374