Հիմնովին վերանորոգվել և վերազինվել է «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ի ևս մեկ բաժանմունք
Հիմնովին վերանորոգվել և վերազինվել է առողջապահության նախարարության «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ի ևս մեկ բաժանմունք:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տղամարդ պացիենտների համար հատկացված բաժանմունքում արդեն առկա են բոլոր պայմանները արժանավայել ու որակյալ ստացիոնար բուժօգնություն ստանալու համար:
Շինարարության և վերազինման համար Կառավարությունը հատկացրել է 62.5 մլն ՀՀ դրամ։
Նախորդիվ վերանորոգվել էր նաև կենտրոնի արտահիվանդանոցային, ինչպես նաև նևրոտիկ բնույթի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման համար նախատեսված բաժանմունքները:
29 Մայիս, 2024 17:45
240