Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ:

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարությունը տարածել է Moldpres գործակալությունը:

 

Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը:

 

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունը կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Նախարարությունը կրկին հայտարարում է Մոլդովայի հաստատուն աջակցությունը նույնականացման գործընթացին՝ հիմնված տարածաշրջանում տևական և խաղաղ կարգավորման միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

11 Նոյեմբեր, 2020 21:44
155
; ;