![](https://araratnews.am/admin/images/1717071557.jpg)
Գալստանյանի շարժման նպատակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձախողումն է։
Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
Արդեն որոշ ժամանակ է Հայաստանում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, Ձեր կարծիքով, այդ ինքնաբուխ բողոքի ակցիաների հետևում ինչ-որ քաղաքական ու՞ժ է կանգնած և ի՞նչ նպատակ է հետապնդում։
Շարժման նպատակը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ձախողումն է:
Ինչպե՞ս եք վերաբերվում այն երևույթին, որ եկեղեցին խառնվում է քաղաքականության մեջ, քանզի Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ եկեղեցին անջատ է պետությունից։
Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական եկեղեցու բացառիկ եւ գերակա դիրքը մյուս կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Երեւի դա է պատճառը, որ Մայր Աթոռն իրեն ազգային ինքնության հենասյուն է անվանում:
Ինչպե՞ս կգնահատեք Բագրատ Գալստանյանի հեղափոխության փորձը, իր՝ վարչապետի թեկնածության և Սահմանադրության փոփոխության առաջարկը՝ կապված իր երկքաղաքացիության հետ։
Բագրատ Գալստանյանը շարժման առաջնորդ չէ: Նրա ոչ մի խոսքը քաղաքական նշանակություն չունի: Երբ հարթակ կբարձրանան քաղաքական դեմքեր, պարզ կլինի, թե իշխանափոխության իրական շահառուն ով է:
Ինչո՞վ է պայմանավորված արցախցիների ներգրավվածությունը և աջակցությունը Բագրատ Գալստանյանին։
Արցախցիները ոչ թե Գալստանյանին են աջակցում, այլ նրան, ով Գալստանյանին ժամանակավորապես հարթակ է բարձրացրել:
Լուսինե Պողոսյան