Հունիսի 2-5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա  «Երևանի բալետային փառատոն» նախագիծը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

Ներկայացումների սկիզբը՝ 20:00: Մուտքն ազատ է»։

437