Ես անհանգստացածի տեսք ունե՞մ Վազգեն Գալստանյանի շարժումից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը՝ պատասխանելով Վազգեն Գալստանյանի շարժման վերաբերյալ հարցին:
Նա նշեց, որ Վազգեն Գալստանյանը աշխարհիկ գործունեությամբ է զբաղվում, իսկ ինչ վերաբերում է հոգևոր ծառայությունը սառեցնելուն, ապա պատգամավորն ասաց. «Ես կարո՞ղ եմ մանդատս սառեցնել՝ ուրիշ բանով զբաղվեմ»:
Ծովինար Վարդանյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, բոլոր իրավաբանական անձինք հարկ վճարում են ՀՀ օրենսդրության համաձայն, չկա արտոնյալ դաս, որը վեր է ՀՀ կամայական քաղաքացուց կամ կամայական ձեռնարկությունից:
«Ես գործընկերներիս հետ ուսումնասիրում եմ Հայ Առաքելական եկեղեցու և ըդհանրապես կրոնական կազմակերպություններին պատկանող գույքերը, որոնք ազատված են հարկերից, խոսքը արտադրական, հասարակական, առևտրային տարածքների մասին է»,- ասաց նա: