Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
01 Հունիս, 2024 14:26
626
Քարաթափում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
12 Սեպտեմբեր, 2024 02:35
Վանաձոր-Ալավերդի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
27 Ապրիլ, 2024 14:05
Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման ճանապարհին ջրատարի խողովակ է վթարվել (տեսանյութ)
16 Ապրիլ, 2024 14:13
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
02 Հուլիս, 2024 14:25
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար
16 Հունիս, 2024 14:10
Փակ է Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը. ինչպես մեկնել Վրաստան
28 Մայիս, 2024 14:27