Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանում 37 հաջող դրիբլինգ է կատարել:

Այս ցուցանիշը ռեկորդային է այս մրցաշրջանի համար. դրանցից ութը եղել են Չեմպիոնների լիգայի եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ: Սա լավագույն ցուցանիշն է Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2014/15 մրցաշրջանից ի վեր, երբ Լիոնել Մեսսին 10 անգամ էր հաղթել մրցակցի խաղացողներին «Բարսելոնա»-«Յուվենտուս» խաղում:

Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականի հուլիսին: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Այս մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 150 միլիոն եվրո։

Աղբյուր  ArmSport.am

561