Ժոզե Մոուրինյոն դարձել է թուրքական «Ֆեներբախչե»-ի գլխավոր մարզիչ
Ստամբուլի «Ֆեներբախչեի» գլխավոր մարզիչ է դարձել ականավոր սպորտսմեն Ժոզե Մոուրինյոն, «X»-ի միկրոբլոգում հայտնել է ակումբը:
61-ամյա պորտուգալացու համար «Ֆեներբախչեն» դարձել է նրա կենսագրության տասներորդ ակումբը։
Մոուրինյոն 2 տարով պայմանագիր է կնքել: Թուրքիայի Սուպերլիգան կլինի հինգերորդ առաջնությունը Պորտուգալիայից, Անգլիայից, Իտալիայից և Իսպանիայից հետո, որտեղ կաշխատի մարզիչը։ Մինչ այս պորտուգալացի մասնագետի վերջին ակումբը իտալական «Ռոմա»-ն էր։
Պորտուգալացի մասնագետի նշանակումը մեկնաբանել է նաև թուրքական ակումբի սեփականատեր Ալի Քոչը։
«Սա կարևոր պահ է մեր ակումբի պատմության մեջ։ Մենք բոլորս, ներառյալ Ֆեներբախչեի միլիոնավոր երկրպագուները, ողջունում ենք Ժոզեին: Նրա մեծությունը, առանձնահատուկ մոտեցումն ու սերը գրավեցին ողջ աշխարհը»,- նշել է նա։
03 Հունիս, 2024 19:09
681
Լիբանանում նախագահ է ընտրվել երկրի զինված ուժերի հրամանատարը
09 Հունվար, 2025 17:35
Երախտագիտություն եմ հայտնում Հայաստան-ԵՄ գործընկերությունն ուժեղացնելու հանձնառության համար. Միրզոյան
01 Դեկտեմբեր, 2024 15:11
Գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու, մանդատը հզորացնելու հարցով. Ֆրանսիայի ԱԳ նախարար
04 Հոկտեմբեր, 2023 02:04
Մոուրինյոն հեռացվել է պաշտոնից
16 Հունվար, 2024 17:42
Հնարավոր է Մոուրինյոն կգլխավորի «Էվերթոնը».
19 Հունվար, 2022 17:46
Մոուրինյո․ Առանձնահատուկ հանդիպում էր, որը կհիշեմ մինչեւ կյանքիս վերջին օրը
13 Սեպտեմբեր, 2021 15:52