Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հյուրընկալվել էր Սլովենիայի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։

Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց Յան Մլակարը։

Մինչև ընդմիջում սլովենացիները 1-2 գոլային պահ ունեցան, սակայն լավ գործեց Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Մեր հավաքականն այնքան էլ ակտիվ չէր առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսի հենց սկզբից Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մեծ ճնշում գործադրեց մրցակցի վրա։ Մի քանի լավ պահեր չօգտագործելուց հետո մեր ընտրանին 56-րդ րոպեին անկյունայինի իրավունք վաստակեց։ Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո հաշիվը հավասարեցրեց Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

7 րոպե անց տանտերերին առաջ մղեց Յոսիպ Իլիչը, որն աչքի ընկավ փոխարինման մտնելուց 4 րոպե անց։

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունիսի 7-ին։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Ղազախստանի հավաքականին։

525