Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․

«Սա Կիզիլհաջիլի գյուղն է, որը մինչև սահմանազատումը եղել է միջդիրքային տարածություն՝ նեյտրալկա։ Նկատեցի, որ ոմանք այս, Խեյրմլիի ու Ասկիբարայի նկարները պատերին տեղադրել են՝ "հայրենիքը տվեցին" խորագրերով։ Տեղադրողներից շատերի բնակարանների ու դաչաների տեղը գիտեմ՝ Սայաթ նովա փողոց, Ջրվեջ, Գառնի, Պտղնի․․․ Նայում եմ ու ուզում եմ հարց տալ՝ բա որ սա ևս ձեր հայրենիքի մի մասն էր, ինչի՞ էիք ձեր դաչաները, տները գնել, կառուցել Երևանում ու մերձերևանամերձ գոտիներում։ Բա գնայիք էս լքված բնակատեղիներում եթե ոչ տներ, գոնե դաչաներ կառուցեիք, որ մենք էլ հավատայինք, որ այն հայրենիք եք համարել․․․

Հետգրություն․ սխալ չհասկացվելու համար ասեմ, կրկնեմ, որ այ, մինչև դիմացի ժայռը՝ Գավարզինը, առնվազն պատմականորեն եղել են հայկական պաշտպանական գծի մեջ մտնող տարածքներ, որտեղ աստիճանաբար "տնավորվել են" տարբեր ցեղախմբեր։ Գրառումն արվեց սեփական երկիրը չմացող, կեղծ հայրենասիրական, դեմագոգ մի հատվածի համար․․․»։

959