ԱՄՆ-ն «Կրեմլյան ապատեղեկատվություն» է անվանել ՌԴ ԱԳՆ-ի՝ Վրաստանում մայդան իրականացնելու հայտարարությունը

ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը անդրադարձել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին այն մասին, որ «Արևմուտքը հոկտեմբերին ցանկանում է կրկնել Վրաստանում Մայդանի սցենարը»: Նա այն անվանել է «Կրեմլյան ապատեղեկատվություն»։
«Այն, ինչ դուք տեսել եք Վրաստանում վերջին մի քանի շաբաթների ընթացքում, վրաց ժողովրդի կամարտահայտությունն է և նրա անհամաձայնությունը այդ օրենքին, որն ընդունվել է Վրաստանի կառավարության կողմից՝ Կրեմլի աջակցությամբ: Սա կապ չունի ԱՄՆ-ի հետ, դա կապ ունի Վրաստանի ժողովրդի հետ, որն արտահայտում է իր սեփական տեսակետները»,- նշել է Միլլերը։
05 Հունիս, 2024 15:50
431
Եկամուտների հայտարարագրման համակարգի մասին խոսելիս որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, թե բանկային գաղտնիքը վերացվել է․ Բաբկեն Թունյան
28 Հունվար, 2025 22:20
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
22 Հունիս, 2024 22:23
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ
09 Ապրիլ, 2024 22:49