Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն չի հավատում, որ իր վրա կրակել է «միայնակ խելագարը»՝ հարձակվողին անվանելով ընդդիմադիր ակտիվիստ։

«Մայիսի 15-ին, իմ քաղաքական հայացքների պատճառով, սլովակ ընդդիմադիր ակտիվիստը փորձեց սպանել ինձ»,- ասել է Ֆիցոն իր դեմ մահափորձից հետո առաջին տեսաուղերձում:

Նա նշել է, որ իր իշխանությանը դեմ հանդես եկող լրատվամիջոցներն ու հասարակական կազմակերպությունները փորձելու են նվազեցնել միջադեպի նշանակությունը և հերքելու են կրակողի և ընդդիմության կապը։

«Ես հիմք չունեմ կարծելու, որ սա միայնակ խելագարի հարձակում է։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ես կարող եմ աստիճանաբար վերադառնալ աշխատանքի հունիս-հուլիսի վերջերին։

Ժամանակն է, որ ես անեմ առաջին քայլը. սա ներում է։ Ես չեմ ատում ինձ կրակած մարդուն։ Ես նրա նկատմամբ ոչ մի իրավական քայլ չեմ ձեռնարկի, ինչպես նաև մտադիր չեմ վնասի փոխհատուցում պահանջել։ Ես ներում եմ նրան։ Ի վերջո, ակնհայտ է, որ նա ընդամենը չարի և քաղաքական ատելության դեսպան էր»,- ասել է Ռոբերտ Ֆիցոն։

499