Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն պաշտոնակցին Հունաստանի՝ ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր հույն գործընկեր Ջորջ Գերապետրիտիսին՝ Հունաստանի՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու առթիվ։ Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում իմ գործընկեր Ջորջ Գերապետիտիսին և թիմին՝ Հունաստանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընտրվելու կապակցությամբ։ Հաշվի առնելով մեր տարածաշրջանում, Եվրոպայում և նրա սահմաններից դուրս ավելի ապահով միջավայրի պարտավորությունը և ընդհանուր հանձնառությունը՝ մենք կարող ենք համատեղել ջանքերն ավելի լավ արդյունքների հասնելու համար»,- գրել է Միրզոյանը՝ հաջողություն մաղթելով Հունաստանին։
07 Հունիս, 2024 19:07
743
Արդարադատության նախարարության պատվիրակությունն Աթենքում ծանոթացել է հաշտարարության ինստիտուցիոնալ համակարգին. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
19 Նոյեմբեր, 2025 10:08
Քննարկվել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի՝ ՀՀ այցելելու հնարավորությունը
23 Սեպտեմբեր, 2025 14:51
Հունաստանն ու Հայաստանը միջազգային հարթակներում հանդես են գալիս միանման դիրքորոշումներով. Նիկիտաս Կակլամանիս
13 Հունիս, 2025 15:50