Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրության բացումը
Այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Նվիրատուներ և նվիրատվություններ. Վալմարի ինքնատիպ հավաքածուից» ցուցադրության բացումը:
Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադիմիր Մարգարյան) դեռևս 1970-ականներից ձևավորված հավաքածուն: Այն ընդգրկում է հայ կերպարվեստի նշանավոր արվեստագետների գեղանկարչական ու գրաֆիկական գործերի միայն մի մասը (շուրջ 60 գործ)՝ հավաքագրված գնումների, փոխանակման և նվիրաբերության միջոցով: Ցուցադրությունում տեղ գտած Մարտին Պետրոսյանի գրաֆիկական աշխատանքը Վալմարի նոր նվիրատվությունն է Հայաստանի ազգային պատկերասրահին:




08 Հունիս, 2024 00:39
1082
Համբարձում Մաթևոսյանը միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կարևորել է COP17-ի ուղերձները աշխարհի տարբեր լսարաններին հասցնելը
22 Հոկտեմբեր, 2026 20:32
Թրամփը նշել է՝ ինչ կարող է քննարկվել Պուտինի և Ծինփինի հետ հանդիպմանը
22 Հոկտեմբեր, 2026 12:20
ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հրավիրում է հետևելու COP17-ի աշխատանքներին՝ ENB-ի մասնագիտական ամփոփումների միջոցով
22 Հոկտեմբեր, 2026 12:13