Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հունիսի 7-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 121 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Hyundai» (վարորդ՝ Ն․ Ա․) և «Citroen» (վարորդ՝ Հ․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները «Citroen» մակնիշի ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
08 Հունիս, 2024 01:24
918
Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա
13 Հուլիս, 2025 12:47
Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել
27 Նոյեմբեր, 2024 18:40
Կրճատում եմ ծառայողական ավտոմեքենաների թիվը, ավելի մանրամասն՝ հարցազրույցում. վարչապետ․ տեսանյութ
23 Նոյեմբեր, 2024 01:40