
Այսօր քննարկեցինք և որոշեցինք, որ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը առաջիկայում սպասվելիք մեր ինքնաթիռով կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու: Գործադիրի նիստում Լիբանանի ժողովրդին ուղղված ցավակցական խոսքից հետո հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
«Այս ընթացքում մենք նախապատրաստվել ենք, ինքնաթիռ է մեկնելու Բեյրութ»,- նշեց վարչապետը, ապա Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե պատրաստ է ամեն ինչ, որպեսզի ինքնաթիռը մեկնի Լիբանան:
«Արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացնենք ծրագիրը: Ինքնաթիռի մի քանի տարբերակներ են քննարկվում, և կարծում եմ՝ այսօր օրվա վերջում կունենանք օգնության չափաբաժնի և տեսակների մասին հստակություն: Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը»,- վարչապետի հարցին ի պատասխան՝ ասաց Տիգրան Ավինյանը: