Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը կործանվել է Հյուսիսային Օսիայի լեռներում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Անձնակազմը մահացել է։ Գերատեսչության տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։

Վթարի նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։ «Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, գետնին ավերածություններ չկան», - ասվում է ՌԴ ՊՆ-ում։

Վթարի վայր է ուղարկվել Օդատիեզերական ուժեր հանձնաժողով։ Վթարի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Տեղի բնակիչներն ավելի վաղ «Baza» տելեգրամյան ալիքին հայտնել էին, որ տեսել են անհայտ ինքնաթիռի վթարը լեռներում: Ըստ ականատեսների՝ կեսգիշերին մոտ նա բախվել է ժայռին Լեռնային Ձվարիկաու գյուղի մոտ։

273