Նախիջևանում կորած ադրբեջանցի զինվորին մահացած են գտել
Ադրբեջանում hայտնաբերվել է կորած զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողի մարմինը գտել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյուննութ գյուղի մոտակայքում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ զինծառայողն անհայտ հանգամանքներում կորել էր հունիսի 9-ին։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Նախիջևանի Սադարակ շրջանի ուղղությամբ անհայտ պայմաններում անհետ կորել է շարքային Ջեյհուն Հուսեյնովը։
Մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Հ.Գ. Իսկ երեկ որոշ շրջանակներ փորձում էին սուտ լուրեր տարածել, թե իբր այդ զինվորն անցել է Հայաստանի տարածք, ու մարդկանց էին խուճապահարում։
11 Հունիս, 2024 16:32
835
Քրեական հանցագործությունը կապ չունի ազգության հետ՝ լինի ադրբեջանցի, հայ, թուրք, թե ռուս. Վարչապետ
07 Հոկտեմբեր, 2026 19:08
Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան. տեսանյութ
06 Հոկտեմբեր, 2026 21:09
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
25 Սեպտեմբեր, 2026 19:45
Չեմ երդվում, թե չեմ հանձնելու, որովհետև, եթե մեզնից զինվոր անցնի՝ չհանձնելու դեպքում ետ չենք ստանա․ վարչապետ
07 Հոկտեմբեր, 2026 20:05
Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան
23 Սեպտեմբեր, 2026 21:41
Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
15 Սեպտեմբեր, 2026 18:21