Քահանաները պետք է կարճ քարոզներ կարդան և խոսեն առավելագույնը ութ րոպե, որպեսզի ներկաները չհոգնեն. այս մասին, ինչպես նշում է The Guardian-ը, ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:

«Քարոզը կամ պատգամը, որը հնչում է եկեղեցական ծառայության ժամանակ, պետք է կարճ լինի՝ պատկեր, միտք, զգացում: Այն չպետք է տևի ութ րոպեից ավելի, որովհետև դրանից հետո ուշադրությունը կորում է, մարդիկ քնում են, և նրանք իրավացի են: Քահանաները երբեմն շատ են խոսում, և չես հասկանում, թե ինչ են նրանք ասում», - ասել է 87-ամյա պոնտիֆիկոսը:

504