Իմ ընկալմամբ, 2018 թվականից ամենամեծ խնդիրը, որի հետ մենք առնչվել ենք ԼՂ-ի խնդրի հետ կապված, հետևյալն է եղել, որ 2018 թվականի ապրիլի դրությամբ մի իրադրություն ենք ունեցել, որ մենք անխուսափելիորեն պետք է գնանք զիջումների ճանապարհով կամ պատերազմի ճանապարհով, Սերժ Սարգսյանի ասած տրամաբանության մեջ: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես ինքս ինձ այդ հարցը տվել եմ՝ եթե այս զիջումը անենք, այն զիջումը անենք, որտե՞ղ է կանգնելու այդ զիջումների ընթացքը, և չեմ կարողացել պատասխանել այդ հարցին: Ես հիմա այդ հարցի պատասխանը ունեմ և այդ հարցի պատասխանը ՀՀ-ի 29.743 քմ քառակուսի կիլոմետրն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը նշեց, որ ինքն է մեղավոր. «Ես ինքս պետք է գայի ԱԺ-ին դռնփակ ռեժիմով ասեի, որ մենք պետք է համաձայնվենք, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում պետք է լինի ինքնավարություն այն տրամաբանությամբ, որ լինի հայկական և ադրբեջանական միավոր, համատեղ կառավարում պետք է լինի և մեր զիջումների սահմանը պետք է լինի ՀՀ-ի 29.743 քմ քառակուսի կիլոմետրը»:

 

«Ես սա ասում եմ, բայց զուգահեռ ինքս իմ մեջ ասում եմ, որ ոչ իմ լեզուն կպտտվեր էն ժամանակ նման բան ասեի, ես ինքս ինձ չեմ կարողացել դրա մեջ համոզել, ընդ որում, որ ես համոզված եմ, որ ինքս ինձ համոզեի, ձեզ կհամոզեի, բայց խնդիրն այն է, որ ես ինքս ինձ չեմ կարողացել համոզել և դա իմ ամենամեծ սխալն է ու ամենամեծ ձախողումն է, որովհետև պետական գործիչը պետք է հասկանար, որ այդ ամեն ինչը պետք է վերցնի իր վրա և ես այսօր դրա համար եմ անում դա, ես հասկանում եմ, որ պետք է վերցնեմ ինձ վրա, որովհետև եթե ես չվերցնեմ, ուրիշ ոչ ոք չի վերցնի, դա իմ պարտքն է, որ ես վերցնեմ»,-ն շեց  վարչապետը:

 

Փաշինյանը վերջում հավելեց, որ ոչ մի միակողմանի զիջում տեղի չի ունեցել:

 

 

539