Հրետակոծությունից տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներին կառավարությունը կաջակցի: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում: 

Գործադիր մարմինը բյուջեից կտա 302 մլն դրամ, որից 25 մլն դրամն արդեն տվել է կանխավճարի տեսքով, շինարարներն աշխատում են: Մնացած 277 մլն դրամը վերականգնողական աշխատանքների համար է:

Վարչապետն ասաց, որ Ներքին Կարմիրաղբյուրում կլինի նաև պուրակ:

Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև շինաշխատանքների որակն ու բովանդակությունը: «Պետք է նոր երանգ հաղորդել սահմանապահ գյուղերին»,- ասաց պարոն Փաշինյանը: 

488