Սուտ է, որ պատգամավորները թույլ չեն տվել մտնել: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով ընդդիմադիր պատգամավորներին, երբ վերջիններս նշում էին, թե իրենց թույլ չեն տվել ներս մտնել:

«Պատգամավորները ոչ մի մուտքի խնդիր չեն ունեցել»,- ասաց նա: Երբ պատգամավորները տեղից շարունակում էին խոսել, Ալեն Սիմոնյանը դիմելով չլռող Գեղամ Նազարյանին՝ ասաց. «Գեղա՛մ, մի արա դա»:

Նա նշեց, որ երեսպաշտությունը և սուտն էլ պետք է իր չափն ու սահմանը ունենա:

 

 

 

 

 

672