Թուրքիան համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչներ գնելու վերաբերյալ
Թուրքիան համաձայնագրեր է ստորագրել ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչներ գնելու վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 13-ին, հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրը։
«Պայմանագրերը կնքված են։ Մանրամասն ուսումնասիրությունները շարունակվում են փոխադարձ պատվիրակությունների միջև բանակցությունների միջոցով»,- հեռուստաալիքը մեջբերում է աղբյուրի խոսքերը:
Կործանիչների կոնկրետ թիվը չի նշվում։ Մանրամասները հանրությանը կներկայացվեն ավելի ուշ։
13 Հունիս, 2024 18:35
302