
Երեկ անկեղծ ասած՝ մի շատ տարօրինակ իրավիճակի հետ եմ բախվել: Գործադիրի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում: Եվ քանի որ պատահաբար զուգադիպել էր այնպես, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մեր մի աշխատանքային քննարկմանը, ես հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը, որ օտարերկրացի ներուժ են ներգրավում: Եվ պարզվեց, որ այն խնդիրը, որը արձանագրել ենք դեռևս 2018 թվականին, երբ որ մենք տեղերում ունենք գործազրկության խնդիր, մյուս կողմից ունենք աշխատուժի խնդիր, այդ խնդիրը շարունակում է գոյություն ունենալ»,- նշեց կառավարության ղեկավարը:
Վարչապետը նաև նշեց, որ «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչն ասել է, որ Պառավաքարում նոր արտադրամաս է բացվելու՝ մոտավորապես 200 աշխատակցով, և նշել է, որ աշխատողների հարցը խնդիր է: Վարչապետն ասաց, որ այս խնդիրը ռազմավարական նշանակություն ունի:
Մանրամասները` տեսանյութում: