ՀՀ-ն որդեգրում է «ամպային առաջինը» քաղաքականությունը, որը իրենից ներկայացնում է, որ պետական գաղտնիք չհանդիսացող տվյալները պետք է պահել վիրտուալ տիրույթում: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Տվյալները ամպային տիրույթում պահելով մենք ավելի քիչ պետական միջոցներ կծախսենք, այդ տեղեկությունների վնասվելու, կորելու, ոչնչանալու հավանականությունը կնվազեցնենք, օգտագործելիության օպերատիվությունը և մատչելիությունը կմեծացնենք և ավելի տեխնոլոգիական մոտեցում կցուցաբերենք մեր տվյալների կառավարմանը»,- ասաց վարչապետը:  

Մանրամասները տեսանյութում

 

 

256