G7-ի բոլոր երկրները հաստատել են իրենց պատրաստակամությունը մինչև տարեվերջ Ուկրաինային 50 միլիարդ դոլար ընդհանուր գումարի վարկ տրամադրել՝ օգտագործելով արևմտյան երկրներում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները:

Այս մասին հինգշաբթի՝ հունիսի 13-ին, Իտալիայում G7-ի գագաթնաժողովում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ համաձայնագրերի մանրամասները դեռ մշակվում են ֆինանսների նախարարների կողմից։ 50 միլիարդ դոլարի մոտ կեսը կարող են տրամադրել Եվրամիության անդամ երկրները, մյուս կեսը՝ G7-ի երկրները, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը պատմական քայլ է անվանել Ուկրաինային այս վարկը տրամադրելու ծրագիրը։

271