Փաստը, որ տերտերն ու կողքինները նոր սաունդթրեք են ԳՈՂԱՑԵԼ «Սոված խաղեր» (Hunger Games) ֆիլմից, շատ բան է բացատրում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ շարունակելով.

«Անտաղանդ գողերը հաջողացրել են վերջին ժամանակների ամենաանհաջող(գոնե իմ ընկալմամբ) բլոքբաստերի սաունդթրեքի հետ անել այն, ինչն իրենց մոտ ամենից լավն է ստացվում։

Այն, որ այս խունտայի պարագլուխների ընդդիմադիր պայքարը անչափ նման է հենց «Սոված խաղերին» ցանկացած կասկածից վեր է, բայց որ ենթագիտակցաբար նրանք հենց իրենց՝ գողությանը սովոր ձեռամբ կգողանան հենց այս ֆիլմի սաունդթրեքը երևի հոգեբանական լրջագույն վերլուծության կարիք ունի։

Տերտերացույցի գողացածի ու բնօրինակի հղումները՝ ներքևում»:

622