ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին 5 հազար եվրո վճարել «Ազատություն» ռադիոկայանին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է ««Ազատություն» ռադիոկայանի և մյուսներն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը։
Որոշման մեջ նշվում է, որ «Ազատություն» ռադիոկայանի, ինչպես նաև anaxeber.az, az24saat.az, xural.az կայքերի արգելափակումն օրինական չէ։
Այդ կայքերն արգելափակվել են Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ «Տեղեկատվության, տեղեկատվականացման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա։ Հայցվորները վիճարկում էին, որ օրենքը վերաբերում է անհատական տեղեկատվական նյութերի արգելափակման օրինականությանը։
ՄԻԵԴ-ը համաձայնել է սրան և որոշել, որ Ադրբեջանի կառավարությունը յուրաքանչյուր հայցվորի պարտավոր է 5 հազար եվրո վճարել պատճառված բարոյական վնասի համար, ինչպես նաև փոխհատուցել նրանց դատական ծախսերը՝ 1000 եվրոյի չափով։
14 Հունիս, 2024 17:22
537
Միրզոյանը Մանամայում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության ինստիտուցիոնալացման հարցում ՀՀ մոտեցումները
31 Հոկտեմբեր, 2026 20:16
Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման գործընթացը․ Կոբախիձե
30 Հոկտեմբեր, 2026 14:22
Թուրքիան մերժել է Ադրբեջանի խնդրանքը․ տարաձայնությունները Անկարայի և Բաքվի միջև շարունակվում են
30 Հոկտեմբեր, 2026 11:50