ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է 388.49 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.45 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 415.57 դրամ (նվազել է 3.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.58 դրամ (նվազել է 2.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.40 դրամ (աճել է 0.04 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387.5 դրամով, վաճառվում է 391-394 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 408.5-413 դրամով, վաճառվում է 421-427 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.76-4.28 դրամով, վաճառվում է 4.41-4.75 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 388 դրամով, վաճառվում՝ 392 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 422 դրամով:
Ռուբլին գնվում է 4.20 դրամով, վաճառվում է 4.37 դրամով: