Խոշոր ավտովթար՝ Գյումրիում. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում բախվել են «Toyota Camry» և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
16 Հունիս, 2024 23:35
552